Բարի գալուստ CE Շվեդիա ընկերություն
Մենք օգնում ենք միջազգային հաճախորդներին ճանաչել Շվեդիայի գործարար միջավայրը: Մեր խորհրդատուները մանրամասն կուսումնասիրեն ձեր ընկերությունը և տեխնոլոգիաները, կհասկանան ձեր կորպորատիվ նպատակները: Մենք առաջարկում ենք լուծումներ, որոնք մշտապես համապատասխա-նեցվում են ձեր բիզնեսի յուրահատուկ կարիքներին:
Շվեդիան զարգացած և շահութաբեր երկիր է, որը տալիս է անսահմանափակ հնարավորություններ. հիանալի վայր ձեր բիզնեսի ընդլայնման և նոր շուկաներ բացահայտելու համար:
Դարձե՛ք մեր գործընկերը: Մենք պատրաստ ենք ուղեկցել ձեզ ողջ ճանապարհին:
- Ըստ Forbes ամսագրի՝ Շվեդիան աշխարհի լավագույն երկիրն է բիզնեսով զբաղվելու համար. հիանալի հնարավորություն ներդրողների համար
- Շվեդիայում բնակչության մեկ շնչի հաշվով անվանական ՀՆԱ-ն կազմում է 56.956 ԱՄՆ դոլար, Շվեդիան համարվում է ամենաբարձր կենսամակարդակն ապահովող երկիրը աշխարհում
- Ամենաառաջատար թվային տնտեսությունը Եվրոպայում և ամենաշատ անկանխիկ գործարքներ իրականացնող հասարակությունը տարածաշրջանում
- Ըստ Գլոբալ մրցունակության վարկանիշային զեկույցի՝ Շվեդիան աշխարհի ամենամրցունակ տնտեսությունն ունեցող երկիրն է
- Շվեդիան համարվում է Եվրամիության ամենանորարարական պետությունը, որն ունի ամենամեծ թվով գրանցված պատենտները մեկ շնչի հաշվով
- Շվեդիան, որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պահանջները բավարարող երկիր, զբաղեցնում է լավագույն դիրքը աշխարհի բոլոր երկրների շարքում
Խորհրդատվություն խորհուրդ փորձագետից
- Բիզնես խորհրդատվություն
- Առևտուր և վաճառքներ
- Ընկերության հիմնադրում
- Զարգացման ծրագրեր
- Ֆինանսական խորհրդատվություն
- Մարդկային կապիտալ
- ՏՏ համակարգերի կառավարում
- Օրենքներ և իրավական նորմեր
- Մարքեթինգային ռազմավարություններ
- Գրասենյակային աշխատանքների արտապատվիրում
- Գործառնական արդյունավետություն
- Արտադրողականության բարձրացում
- Ռիսկերի կառավարում
Շուկա վերլուծություններ
- Գովազդի գնահատում
- Բրենդինգ
- Առևտրաարդյունաբերական ոլորտներ
- Համակողմանի կանխատեսումներ
- Սպառողական ապրանքներ
- Ժողովրդագրական զարգացման միտումներ
- Հաճախորդների հավատարմության վերլուծություններ
- Շուկայի սեգմենտավորում
- Գնագոյացման ուսումնասիրություններ
- Ապրանքի / ծառայության կենսունակություն
- Հանրային կարծիքի հարցումներ
- Հաճախորդների գոհունակության հարցումներ
Ուսումնասիրություն հետազոտական
- Գործարար տեղեկատվություն
- Ընկերության հաշվետվություններ
- Տվյալների մշակում
- Փաստաթղթային շտեմարաններ
- Էլփոստի հասցեների ցուցակներ
- Պետական արխիվներ
- Հետազոտական զեկույցներ
- Հաճախորդների շտեմարանի կազմում
- ԶԼՄ-ների մշտադիտարկում
- Նորություններ | Մամլո հաղորդագրություններ
- Թիմի հավաքագրում | Կադրերի որսում
- Վիճակագրական տվյալներ
- Վերլուծական զեկույցներ
Թարգմանություն լեզվական ծառայություններ
- 70-ից ավելի լեզուներ
- Բազմալեզու շարվածք
- Արհեստավարժ լեզվաբաններ
- Խմբագրում և սրբագրում
- Որակի ապահովում
- Ծրագրակազմի տեղայնացում
- Կարճ ժամկետներ
- Եզրաբանական շտեմարանի վարում
- Ստեղծագործ թարգմանություն
- Հնչյունադարձում
- Տեսանյութերի ենթագրեր
- Կայքերի տեղայնացում
Վիրտուալ շվեդական գրասենյակ
- Ընկերության հասցե
- Հեռախոսահամար
- Հաճախորդների սպասարկում
- Զանգերի կենտրոն
- Զանգերի վերահասցեավորում
- Էլեկտրոնային նամակների ուղարկում
- Ընդունարան իրական ժամանակում
- Կենդանի առցանց հաղորդակցում
- Հանդիպումների պլանավորում
- Պատվերի մշակում
- Ադմինիստրատիվ առաջադրանքներ
Անհատական մոտեցում
Յուրաքանչյուր հաճախորդ տարբեր է, տարբեր է նաև յուրաքանչյուր նախագիծ: Այդ պատճառով մենք միշտ ձգտում ենք առաջարկել անհատական լուծումներ, որոնք նախատեսված են համապատասխանելու ձեր առանձին կարիքներին ու խնդիրներին
Տեղական կապեր
Շվեդիայի պետական մարմինների, հաստատությունների և մասնավոր ընկերությունների հետ ունեցած մեր սերտ կապերի շնորհիվ մենք արագ և հեշտ լուծում կտանք ձեր խնդիրներին
Մենք կօգնենք ձեզ մեր փորձով
Հասե՛ք հաջողության մեր օգնությամբ: Տարիների կուտակած մեր փորձը Շվեդիայում հաջողության հասնելու ձեր բանաձևն է
Ազդեցության չափում
Մեր կողմից առաջարկվող բոլոր ռազմավարություններն ու գործողությունները ունեն հստակ ուղղություններ, որոնք թույլ են տալիս չափել մեր կատարած աշխատանքի ազդեցությունը ձեր բիզնեսի և մարքեթինգային նպատակների վրա
Սպասարկում գերազանց որակով
Մեր աշխատանքի արդյունքներն ուղղակիորեն կապված են մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի և ձեր հաջողության հետ: Մենք պատրաստ ենք օգնել ձեզ ձեր ճանապարհի յուրաքանչյուր կետում
71 լեզուներից և դեպի այդ լեզուներ կատարվող թարգմանություններ
Վստահելի և արհեստավարժ թարգմանչական գործակալություն ընտրելը Ձեր փաստաթղթերի թարգմանության համար չափազանց կարևոր որոշում է: CE-ում մենք գիտակցում ենք, թե ինչքան կարևոր է իմաստը ճիշտ և ստույգ փոխանցելը: Ունենալով որակ ապահովող թարգմանիչների խումբ՝ մենք օգնում ենք ընկերություններին, գործակալությունների և անհատներին 71 լեզուներից և դեպի այդ լեզուներ կատարվող թարգմանությունների հարցում:
Լավ թարգմանչական գրասենյակի համար հաջողության գրավականը թարգմանիչների մասնագիտական որակն է: Մեր թարգմանիչները մասնագիտական բարձր որակավորում ունեցող լեզվաբաններ են, որոնք թիրախ լեզվի լեզվակիրներ են: Նրանք ընտրվում են տարբեր մասնագիտական բնագավառներում իրենց ունեցած փորձի և մասնագիտական կարողությունների հիման վրա:
Ընկերությունը, որը ի վերջո դարձավ CE-ն, հիմնադրվել է 1999 թվականին՝ նպատակ ունենալով առաջարկել արագ, վստահելի, հաճախորդի համար հեշտ հասանելի թարգմանչական ծառայություններ: Մեր թարգմանչական գրասենյակի կարգախոսն է բարձր որակի թարգմանությունների տրամադրումը կարճ ժամկետներում: Մենք տեղյակ ենք, թե ինչքան կարևոր է ժամանակը բիզնեսի համար. մի քանի րոպեների ուշացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Այդ պատճառով, CE-ն խորստանում է տրամադրել գերազանց թարգմանություններ ժամանակին և ողջամիտ գնով:
Ընտրելով CE-ն որպես Ձեր թարգմանչական գործընկեր՝ կարիք չկա, որ Դուք անհանգստանաք աշխատանքը հանձնելու ժամանակի, որակի կամ վճարի մասին: Մենք առաջարկում ենք գերազանց թարգմանություններ այդ ոլորտի հաճախորդներին՝ առանց ենթարկելու նրանց բյուրոկրատական քաշքշուկի, թղթատարության, կորցված ժամանակի կամ չափազնաց բարձր գների:
Մենք մշտապես ձգտում ենք հասնել լավագույն որակի և յուրաքանչյուր նախագիծ հարմարեցնել առանձին հաճախորդների պահանջներին: Մեր լեզվական և որակի գերազանցության հասնելու ձգտումը, ինչպես նաև հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը մեզ դարձնում է Ձեր թարգմանչական պահանջների լավագույն ընտրությունը:
Աշխատելով մեզ հետ՝ դուք կարող եք համոզված լինել, որ կստանաք բացարձակապես ճիշտ թարգմանություններ, որոնք կհանձնվեն Ձեր կողմից սահմանված վերջնաժամկետից շուտ և համաձայնեցված բյուջեի սահմաններում: Մենք երաշխավորում ենք, որ դուք կստանաք 100% գոհունակություն յուրաքանչյուր նախագծից, որը կվստահեք մեզ:
Կարգախոսներ
- Լուծումներ Շվեդիայից
- Ձեր լուծումը Շվեդիայում
- Բիզնես խորհրդատուներ Շվեդիայում
- Ձեր բիզնես խորհրդատուն Շվեդիայում
- Բիզնես գործընկեր Շվեդիայում
- Ձեր բիզնես գործընկերը Շվեդիայում
- Մասնագետներ Շվեդիայում
- Մասնագետներ ձեզ համար Շվեդիայում
- Պրոֆեսիոնալներ Շվեդիայում
- Պրոֆեսիոնալներ ձեզ համար Շվեդիայում
- Փորձագետներ Շվեդիայում
- Ձեր փորձագետները Շվեդիայում
- Սմարթ ընկերություններն ընտրում են Շվեդիան
- Բացահայտեք Շվեդիան մեզ հետ
- Բիզնեսի հնարավորություննե՞ր եք փնտրում Շվեդիայում
- Սկսե՛ք ձեր բիզնեսը Շվեդիայում
- Գրավե՛ք շվեդական շուկան
- Եկե՛ք խոսենք Շվեդիայի մասին
- Ձեր ապագան Շվեդիայում
- Շվեդիա՝ խելացի ընտրություն
- Շվեդիա՝ խելացի ճանապարհ
- Շվեդիա՝ ձեր ճանապարհը
- Հասե՛ք հաջողության Շվեդիայում
- Լավագույն լուծումը Շվեդիայից
- Ձեր կապը Շվեդիայի հետ
- Հասի՛ր հաջողության Շվեդիայում
- Դարձի՛ր հաջողակ Շվեդիայում
- Գտի՛ր հաջողությունդ Շվեդիայում